Ադրբեջանում ևս 38 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 42-ը՝ ապաքինվել

608

Ապրիլի 22-ին Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, 42 մարդ ապաքինվել է։

Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է վարակման 1518 դեպք, որից 907-ը ապաքինվել է, 20-ը՝ մահացել։ 

Ներկայում հիվանդանոցում բուժում է ստանում  591 մարդ, որից 14-ի վիճակը ծանր է, 21-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ 

Մինչ այժմ իրականացվել է 108221 թեստ։