Զարիֆն արձագանքել է իրանական ռազմանավերը ոչնչացնելու մասին Թրամփի հայտարարությանը

608

Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալից հայտարարությանը, ըստ որի ոչնչացվելու են ամերիկյան նավերին հետապնդող իրանական ռազմանավերը։ Այս մասին Զարիֆը գրառում է կատարել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում

«ԱՄՆ ռազմական ուժերում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5000 դեպք: Դոնալդ Թրամփը պետք է զբաղվի նրանց կարիքներով, այլ ոչ թե սպառնալիքներով: ԱՄՆ-ն անելիք չունի իր տնից 7000 մղոն հեռավարության վրա»,-գրել է նա:

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրահանգել է ոչնչացնել իրանական ռազմական նավերը, որոնք կհետապնդեն ամերիկյան նավերին: