Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հրապարակում է կատարել «Twitter»-ում։
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915թ.-ից 1924թ.-ը զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակի՝ ցավի և վշտի օրը … 105 տարվա ողբերգություն … Ողբերգություն, որն աշխարհն այն ժամանակ որոշեց չնկատել: Բայց անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում: Հիշենք, որպեսզի թույլ չտանք կրկին»- ասված է հրապարակման մեջ։