Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակման 29 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ «Stopcov.ge» կայքէջը:
Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 485-ի (338 ակտիվ դեպք)։ Հաստատված 485 դեպքից մահացածների թիվը կազմում է 6, իսկ ապաքինված հիվանդների թիվը՝ 139:
Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 4928։ Ստացիոնարում բժիշկների հսկողության տակ է գտնվում 522 հիվանդ: Բացի այդ, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, որոնց վարակման դեպքերը հաստատվել են այլ երկրներում։ Վերջիններս այժմ գտնվում են Վրաստանում։