Ադրբեջանում մոտ 300 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

1722

Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով մինչ օրս մոտ 300 բուժաշխատող է վարակվել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի առողջապահության փոխնախարար Վիկտոր Ղասիմովին։

«Ընդհանուր մոտ 300 բուժաշխատող է վարակվել՝ բժիշկներն ու բուժքույրական կազմը»,- նշել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ վարակակիր բուժանձնակազմի 65 տոկոսն արդեն ապաքինվել է։

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 1․645 մարդ, մահացել է 21, ապաքինվել՝ 1․ 139 հոգի։