Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:
Ինչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ:
Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ:
Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են