Իսրայելը հրթիռներ է արձակել Սիրիայի ուղղությամբ․ սիրիական ՀՕՊ-ն արձագանքել է

584

Իսրայելի օդուժին պատկանող կործանիչները Լիբանանանի օդային տարածքից հրթիռներ են արձակել Սիրիայի վրա։ 

Սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությունը, հղում անելով զինվորական աղբյուրին, գրել է, որ հարձակումը տեղի է ունեցել լույս 27-ի առավոտյան ժամը 4։55-ին։ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգն արձագանքել է՝ կարողանալով օդում ոչնչացնել հրթիռների մեծ մասին։ 

Այնուամենայնիվ մի քանի հրթիռներ հասել են թիրախների՝ առաջացնելով նյութական վնասներ։ Հարձակման արդյունքում զոհեր չեն գրանցվել։