Իրանում կորոնավիրուսից բուժվածների թիվը անցել է 70 հազարից

574

Իրանի առողջապահության նախարարության ապրիլի 27-ի հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 991-ով՝ կազմելով 91 472: 

Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 1153 էր։ 

Վերջին օրվա ընթացքում մահվան 96 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 5806: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան  60 դեպք էր արձանագրվել։

Երկրում շարունակում է աճել ապաքինված հիվանդների թիվ։ Հաղորդվում է, ապաքինվածների թիվն արդեն հասել է 70 933-ի։ Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինված հիվանդների թիվը կազմում էր  69 657: