Ադրբեջանում կորոնավիրուսով է վարակվել ևս 33 մարդ

613

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 33 դեպք։ Այս մասին հաղորդել են Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբից։ Վերջին 24 ժամվա ընթացքում 23 հիվանդ ապաքինվել է, մեկը՝ մահացել։ 

Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հաստատվել է վարակման 1678 դեպք, որից 22-ը մահվան ելքով։ Ապաքինվել է 1162 հիվանդ, բուժում է ստանում 494-ը, որից 17-ի վիճակը ծանր է, 26-ինը՝ միջին ծանրության։

Երկրում ընդհանուր առմաբ 128․807 թեստ է արվել։