Գեներալ Հաֆթար․«Լիբիայի կառավարումն անցնում է բանակին»

2827

Լիբիայի Ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը ապրիլի 27-ին հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ երկրի կառավարումը անցնում է բանակին:

Գեներալ Հաֆթարը քաղաքացիներին կոչ էր արել մերժել 2015-ին Սխիրաթում ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որի արդյունքում ձևավորվել էր Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը:

Նա նշել է, որ այդ համաձայնությունը ուժը կորցրել է և Լիբիայի Ազգային բանակը վերահսկողություն է սահմանելու ողջ երկրում։