Վրաստանում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 511-ի

1058

Ապրիլի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկություն է հրապարակված Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «Stopcov.ge» կայքէջում: 

Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 511 է։ Ապաքինվել է 156 մարդ, մահացել՝ 6-ը:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5․107 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 534 հիվանդ: Արտերկրից կորոնավիուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Ընդհանուր հաշվարկով Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 352 հիվանդ: