Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանում ապրիլի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1․867 է, արձանագրվել է մահվան 30 (ավելացել է ևս 1) դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19․296 թեստ։
Կորոնավիրուսից ապաքինված հիվանդների թիվն ավելացել է 18-ով, և բուժվածների թիվը դարձել է 866։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 971 հիվանդ:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած հիվանդը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: