Թուրքիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻՊ-ի առաջնորդի քրոջը

2616

Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտնաբերել և ձերբակալել են նախորդ ամիս սպանված ԻՊ առաջնորդ Աբու Բաքըր Ալ-Բաղդադիի քրոջը՝ Ռասմիա Ավադին։

Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից արված հայտարարության համաձայն, Ալ-Բաղդադիի քրոջը ձերբակալել են նախօրեին՝սիրիական Աազազ քաղաքում։ Ավադի հետ միասին ձերբակալվել են նաև նրա ամուսինը և հարսը։

ԻՊ-ի առաջնորդի քրոջ ձերբակալության լուրը հաստատել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետը՝ Ֆահրեթթին Ալթունը։