Թուրքիայում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 112․261-ի

764

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է ևս 95 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Ապրիլի 27-ի երեկոյան ամփոփված տվյալների համաձայն՝ իրականացվել է 20․143 թեստ, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2․131 նոր դեպք։ Ապաքինվել է ևս 4․651 մարդ։

Թուրքիայում համավարակից ընդհանուր առմամբ ապաքինվել է 33․791 հիվանդ։ 1․736 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում մինչև այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 112․261 հաստատված դեպք և մահվան 2․900 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարված թեստավորումների թիվը հասել է 918․885-ի։