Ադրբեջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1700-ը

706

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, 59 հիվանդ ապաքինվել է։

Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում հաստատվել է վարակման 1.717 դեպք, որից 22-ը մահվան ելքով։

Ապաքինվել է 1221 հիվանդ, բուժում է ստանում 474-ը, որից 15-ի վիճակը ծանր է, 22-ինը՝ միջին ծանրության։ Մինչ օրս անցկացվել է 132.640 թեստ։