Հայաստանը ճանապարհ կբացի Եվրոպայից Վրաստան վերադարձող քաղաքացիների համար

580

Վրացական կողմի խնդրանքով՝ Հայաստանը երեք օրով կբացի ցամաքային սահմանը Եվրոպայից վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար: Այս մասին գրում է Ալիքմեդիան՝ հղում անելով newsgeorgia.ge-ին։

Նշենք, որ նախկինում ևս եվրոպական մի քանի երկրից վերադարձող քաղաքացիներ օդային ճանապարհով հասել էին Երևան, որտեղից էլ Հայաստանում Վրաստանի դեսպանության օգնությամբ վերադարձել էին Վրաստան՝ տեղափոխվելով կարանտինային գոտի:

Մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները եվրոպական տարբեր երկրներից Երևան կժամանեն «Բելավիա» ավիաընկերության չվերթներով: Վրաստանի արտգործնախարարությունը կապահովի Երևանից ավտոբուսներով Վրաստան հասնելը:

Նշվում է, որ վերադարձած քաղաքացիները, արդեն սահմանվածի պես, պետք է մնան 14-օրյա կարանտինային ռեժիմում: