Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 593-ի

661

Մայիսի 4-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 593: Այս մասին տեղեկություն է հրապարակված Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «Stopcov.ge» կայքէջում: 

Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 223 մարդ, մահացել է 9 մարդ:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5․028 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 537 հիվանդ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 364 հիվանդ: