ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը կոմայի մեջ է ընկել

1443

Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունում (ՕՊԵԿ) Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Կազեմպուր Արդեբիլին կոմայի մեջ է ընկել ուղեղում արնազեղման պատճառով։ Այս մասին հայտնել է Իրանի նավթաարդյունաբերության հարցերով նախարարությունը։

Նախարարության թվիթերյան գրառման մեջ նշվում է, որ Արդեբիլին հոսպիտալացվել էր դեռևս մայիսի 1-ին։

Հոսեյն Կազեմպուր Արդեբիլին ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչն է 1990-ականներից։ Նախկինում նա զբաղեցրել է  ԱԳ փոխնախարարի և նավթաարդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնները։