Մայիսի 5-ից կթույլատրվի Բաթումիի և Քութաիսիի ելումուտը

691

Մայիսի 5-ից Բաթումի և Քութայիսի քաղաքներ ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները կվերացվեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։

Գախարիայի խոսքով՝ մայրաքաղաք Թբիլիսիի և Ռուսթավի քաղաքի սահմանված արգելքները դեռևս մնում են ուժի մեջ, դրանք կապված են հարակից շրջաններում առկա համաճարակային իրավիճակի հետ:

Վարչապետը հույս է հայտնել նաև, որ մինչև շաբաթվա վերջ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, հնարավոր կլինի դրական որոշում ընդունել նաև Թբիլիսիի և Ռուսթավիի վերաբերյալ:

Վրաստանում իրենց աշխատանքը կվերսկսեն մեքենաների սպասարկմամբ զբաղվող ընկերությունները:

Համակարգող խորհրդի որոշմամբ մայիսի 5-ից կչեղարկվեն նաև շինարարական ոլորտի սահմանափակումները. շինարարական ընկերություններն ու բիզնեսը կկարողանան վերսկսել իրենց աշխատանքը: