Չնայած կորոնավիրուսին, Թուրքիան մտադիր է այս տարի բացել զբոսաշրջային սեզոնը

1550

Թուրքիան մտադիր է այս տարի բացել զբոսաշրջային սեզոնը՝ չեղարկելով կորոնավիրրուսային իրավիճակի հետ պայմանավորված կարանտինային սահմանափակումները:

Նախատեսվում է, որ առաջինը կբացվեն այն քաղաքների հյուրանոցներն և զբոսաշրջային կենտրոնները, որտեղ կորոնավիրուսով վարակակիրներ չկան։ Ինչպես փոխանցում է «vedomosti․ru»-ն, ռեստորաններում և լողափերում նույնպես կպահպանվի սոցիալական հեռավորությունը։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը և որոշ տուրիստական կազմակերպություններ ակնկալում են, որ զբոսաշրջային սեզոնը կբացվի մայիսի վերջից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է:

Թուրքիայի հյուրանոցների պրոֆեսիոնալ մենեջերների ասոցացիայի հրապարակված հայտարարության մեջ ասվում է.

«Թուրքիայում ապրող զբոսաշրջիկները պետք է սկսեն իրենց հանգիստը անցկացնել մեր երկրում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներին ցույց տալու համար, որ Թուրքիան հանգստի համար անվտանգ վայր է: »

Թուրքիայի համար շատ կարևոր է պահպանել զբոսաշրջային ​​բիզնեսը, որից ստացված եկամուտները կազմում են ՀՆԱ-ի 4%-ը (2018-ին ՝ 3,8%): Թուրքիայի զբոսաշրջության նախարարության տվյալներով ՝ զբոսաշրջության սեկտորում 2018 թ․ գրանցվել է 29,5 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ 2019թ․ արդեն 34,5 միլիարդ դոլար:

Նշենք, որ Թուրքիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով էապես տուժել է զբոսաշրջության ոլորտը։ 2020թ․ առաջին քառորդում ոլորտի եկամուտները կրճատվել են 11․4 տոկոսով՝ կազմելով 41 մլրդ դոլար։