Վրաստանի խորհրդարանը մինչև արտակարգ դրության ավարտը արձակուրդում կլինի

558

Վրաստանի խորհրդարանը արձակուրդ է գնացել։ Մինչև մայիսի 22-ը առանց ծայրահեղ անհրաժեշտության լիագումար նիստեր չեն հրավիրվի։

Այս որոշումը, սակայն, չեն ողջունել խորհրդարանում ներկայացված ընդդիամադիր ուժերը և անկախ պատգամավորները՝ պնդելով, որ ստեղծված բարդ տնտեսական իրավիճակում, երբ երկրի կառավարությունը արտասահմանյան վարկեր է վերցնում և խոշոր միջոցնել ծախսում համավարակի դեմ պայքարի նպատակով, խորհրդարանը պարտավոր է վերահսկել այդ գործընթացները։

Մինչդեռ իշխող ուժը համոզված է, որ այս պահին առաջնայինը համավարակի դեմ պայքարն է, ուստի խորհրդարանի բնականոն աշխատանքները կվերսկսվեն միայն երկրում Covid-19–ի պատճառով հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից ՝ մայիսի 22-ից հետո։