Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք

1657

Վերջին 24 ժամում Վրաստանում գրանցել է կորոնավիրուսով վարակվելու 11 դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 604-ի։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքից:

Այսպիսով, հաստատված դեպքից բուժվողների թիվը կազմում է 353, մահացածների թիվը՝ 9, իսկ բուժված անձանց՝ 240:

Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 4919, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 497: Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում: