Իրանն ու Ադրբեջանը նախատեսում են նոր տարանցիկ ճանապարհ կառուցել, որը կմիացնի Իրանի ու Ադրբեջանի Աստարա բնակավայրերը։ Ճանապարհը պետք է կառուցվի նույն երթուղով կառուցվող երկաթգծին զուգահեռ։
Հաղորդվում է, որ կառուցապատողն արդեն որոշվել է, և առաջիկայում շինարարական աշխատանքները կսկսվեն: