Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախագահի օգնական, աշխատակազմի ռազմական հարցերով բաժնի ղեկավար Մեհերրեմ Ալիևն այցելել են նոր կառուցվող զորամաս։
Ըստ «Report.az»-ի՝ զորամասը, որի շինարարական աշխատանքներն արդեն ավարտին են մոտեցել, տեղակայված է առաջնագծում։
Նշվում է, որ ծանոթանալով շինարարական աշխատանքներին՝ Ադրբեջանի Պն-ն համապատասխան հրահանգներ է տվել կապված շինարարական աշխատանքների որակի և ժամանակին ավարտելու հետ։