Իրանում վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 101 հազարի, ապաքինվածներինը՝ 81 հազարի

1216

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1680-ով՝ կազմելով 101․650: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 1․323 էր։ 

Նույն ժամանակահատվածում մահվան 78 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 6․418։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 63 դեպք էր արձանագրվել։

Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 81․587։ Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 80․475 էր։

Մինչ օրս 531․275 թեստ է անցկացվել։