Մայիսի 6-ին Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 67 նոր դեպք, 28 մարդ առողջացել է, 2 մարդ՝ մահացել։
Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է վարակման 2,127 դեպք, 1536 մարդ ապաքինվել է, 28 մարդ մահացել։
Ներկայում հիվանդանոցում բուժում է ստանում 563 մարդ, որից 24-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։
Մինչ այժմ այդ երկրում կատարվել է 169,790 թեստ։