Թուրքիայում «Թուրքիա» անունով 1681 քաղաքացի կա

705

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել երկրում Թյուրքիյե (Թուրքիա) անունով քաղաքացիների թվի վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Թուրքիայում Թյուրքիյե անունով 1681 քաղաքացի կա, որից 505֊ը ապրում է հարավ-արևելյան, քրդաբնակ Մարդինի նահանգում։

Թյուրքիյե անունով քաղաքացիների թիվը Ստամբուլում 165 է, Հաթայում՝ 135, Իզմիրում՝ 124, Մերսինում՝ 42, Էրզրումում՝ 36, Ադանայում՝ 93 Անթալիայում՝ 34, Բուրսայում՝ 21, Անկարայում՝21 և Մանիսայում՝ 15։

Հետաքրքրական է, որ քրդաբնակ շրջանները Թուրքիա անունով քաղաքացիների թվով չեն զիջում վերոհիշյալ շրջաններին։ Այսպիսով, նրանց թիվը Շանլըուրֆայում՝ 118 է, Բաթմանում՝ 113, Դիարբեքիրում`65, Էլազըղում (Խարբերդ)`18 և Շըրնաքում՝ 16։

Նշվում է, որ այդ անունը հիմնականում դնում են աղջիկ երեխաներին։

Մարդինում բնակվող քաղաքացիներից Հաջը Մեհմեթ Բաղըշը իր 9 երեխաներից մեկի անունը դրել Թյուրքիյե, պարզաբանելով, որ իր երկիրը շատ է սիրում և մոր անունն էլ է Թյուրքիյե։ Նա նշել է, որ գոհ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած աշխատանքից։

Նրա դուստրը՝ Թյուրքիյե Բաղըշը նույնպես ուրախ է, որ այդ անունն է ստացել։