Բեյրութում հայ կնոջ են սպանել

958

Բեյրութում ողբերգական դեպք է տեղի ունեցել:

Անհայտ երիտասարդը կրակ է բացել Բեյրութի Սաթ ալ-Փաշրիյա թաղամասում գտնվող խանութի աշխատակցի ուղղությամբ, որը ստացված հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:

«Արեվելք»-ի փոխանցմամբ՝ սպանված կինը ազգությամբ հայ Մ. Հ.-ն է: Կնոջ սպանությունից անմիջապես հետո երիտասարդը կրակել է ինքն իր վրա և ինքնասպան է եղել: