Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 2․200-ը

657

Ադրբեջանում ևս 77 մարդ է կորոնավիրուսով վարակվել, 15 մարդ առողջացել է։ Մայիսի 7-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 2․204, որից 1․551-ը ապաքինվել է։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 28 մահ, ստացիոնար բուժում է ստանում 625-ը, որից 25-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Մինչև օրս Ադրբեջանում իրականացվել է 175․910 ախտորոշիչ թեստ։