Իրանի առողջապահության նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ։
Այսպես, արձանագրվել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում ավելացել է 1․556-ով՝ կազմելով 104․691: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 1․485 էր։
Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 55 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 6․541։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 68 դեպք էր արձանագրվել։
Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 83․837: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 82․744 էր։ -Մինչ օրս կորոնավիրուսի ախտորոշման 558․899 թեստ է անցկացվել։