Պայթյուն Հալեպի շուկայում․ կա 1 զոհ, 20 վիրավոր

659

Նախօրեին ռումբի պայթյուն է որոտացել  Հալեպի հյուսիսում՝ Էլ-Բաբի շուկայում: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 20 մարդ։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի ժամը 19:20-ի սահմաններում: Բացի մարդկային կորուստից ու տուժածներից, նաև մեծ նյութական վնաս է հասցվել շուկային հարակից տարածքին: 

Նշվում է, որ զոհվածն ու տուժածները խաղաղ քաղաքացիներ են։