Վրաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել, առողջացել է 8 հիվանդ

267

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 638: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքից։

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 8 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 317 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 10 մարդ:

ՆԵրկայում կարանտինային գոտում է գտնվում 4896 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 444 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: