Իրաքի խորհրդարանի՝ երկրի հետախուզական ծառայության ղեկավար Մուստաֆա ալ Քազեմիին վարչապետի պաշտոնում հաստատելուց մի քանի օր չանցած կրկին հակակառավարական ցույցեր են սկսվել։
Մայրաքաղաք Բաղդադում սկսված ցույցերը տարածվել են Իրաքի մի քանի այլ քաղաքներում։ Նշվում է, որ նավթային պաշարներով հարուստ Բասրա քաղաքում տեղի ունեցած ակցիաների ժամանակ 20-ամյա ցուցարար է մահացել, ևս 4-ը վիրավորվել են։
Հիշեցնենք, որ Իրաքում 2019-ի հոկտեմբերին ծայր առած մասսայական հակակառավարական ցույցերն ուղեկցվում էին ուժայինների հետ բախումներով։ Դրանց հետևանքով ավելի քան 500 մարդ էր զոհվել երկրում։ Ցույցերը դադարել էին 2020-ի սկսզբին երկրում կորոնավիրուսի 1-ին դեպքերի ի հայտ գալուն զուգընթաց։