Վրաստանում COVID-19 դեպքերի թիվը հասել է 639-ի

300

Վրաստանում մայիսի 12-ի տվյալներով, կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք է արձանագրվել: Ապաքինվածների թիվն աճել է 32-ով: Այս մասին տվյալները հրապարակված են Վրաստանի կառավարության ստեղծած Stopcov.ge կայքում:

Վերջին տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 639 դեպք, 349 հիվանդ ապաքինվել է, արձանագրվել է 11 մահ:

Կարանտինի ռեժիմում է 4․769, հատուկ վերահսկողության ներքո` 414 մարդ: