Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան սպառնացել է Թուրքիային զրկել զբոսաշրջիկներից՝ Ալանիայի փողոցներում «Կատյուշա» երգի կատարման պատճառով։
«Ուզում եմ հավատալ, որ Ալանիայի մեր թուրք բարեկամներին պարզապես շփոթեցրել են։ Ալանիայի քաղաքապետարանի կողմից նման սադրիչ ակցիային աջակցության ցուցաբերումը արհամարհանք է միլիոնավոր ուկրաինացիների զգացմունքների նկատմամբ։ Միթե հիասքանչ Ալանիայում այլևս ուրախ չեն ուկրաինացի զբոսաշրջիկներ տեսնել»,- գրել է դեսպանը թվիթերյան իր միկրոբլոգում։
Գրառմանը կից Սիբիգինը հրապարակել է տեսանյութ, որտեղ միկրոավտոբուսի վրա կանգնած ռուսական զինվորական համազգեստով մի խումբ քաղաքացիներ Հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ ռուսերենով երգում են «Կատյուշա» երգը։
Նշենք, որ չնայած համավարակին՝ թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը նախատեսում է հունիսին վերականգնել ավիահաղորդակցումը 19 երկրների հետ, իսկ մինչև սեպտեմբեր վերագործարկված թռիչքային ուղղությունների թիվը կհասցվի 99-ի։