Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցությունը բողոքի ակցիա կանցկացնի

817

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել է նոյմեբերի 12-ին Բաքվի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անցկացնելու մասին։

Ավելի վաղ կուսակցությունը հայտնել էր, որ հանրահավաք կանցկացնի նոյեմբերի 10-ին, սակայն Բաքվի քաղաքապետարանը թույլատրել էր այն անցկացնել միայն ծայրամասային Լոքբաթան ավանում։

Կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Գ. Ասլանլըն, ի պատասխան քաղաքապետարանի որոշման, հայտարարել է, որ հանրահավաքը տեղի չի ունենա Լոքբաթանում, քանի որ կուսակցությունը հանրահավաքի անցկացման վայրի համար 3 այլ տարբերակ է առաջարկել և անօրինական է համարում քաղաքապետարանի այս որոշումը։