Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 13-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք և Մեթինա շրջաններում թուրքական օդուժի ռազմագործողությունների հետևանքով 4 քուրդ զինյալ է սպանվել։
Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման համաձայն՝ ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ։
Թուրքիայի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու են ռազմական օպերացիաները PKK-ի դեմ։