Ռուսաստանի Պետդումայի ևս 1 պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով

491

ՌԴ Պետդումայի ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Օքսանա Պուշկինան վարակվել է կորոնավիրուսով։

Այս մասին հայտնել է պատգամավորը։

Պուշկինան նշել է, որ հիվանդությունն առանց ախտանիշների է տանում։ 

Ավելի վաղ էլ պետդումայի պատգամավոր Վոլոդինը հայտնել էր հինգ պատգամավորների կորոնավիրուսով վարակվելու մասին։ Ըստ նույն հաղորդագրության՝ վարակված պատգամավորներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, երկուսը տանն են բուժվում, ևս երկուսը հիվանդանոցում են։