Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կանանցից մեկը:
Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված հատուկ գործողության արդյունքում սպանվել էր ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին: Նրա հետ սպանվել էին նաև նրա 2 կանայք։
Օրեր առաջ Թուրքիան հայտարարեց, որ ձերբակալել են ալ-Բաղդադիի քրոջը և փեսային:
Նշենք, որ առայժմ հայտնի չէ, թե քանի կին ուներ Բաղդադին։