Հրանտ Դինքին սպանողը կարող է ժամկետից շուտ ազատ արձակվել

699

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին 2007թ. հունվարի 19-ին թերթի խմբագրատան առջև սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է հայտնվել ազատության մեջ։

Սամասթն արդեն 13 տարի 5 ամիս անցկացրել է բանտախցում և նրա պատժաժամկետի ավարտին մնացել է 1 տարի 9 ամիս։

Սակայն պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի շրջանակներում նախատեսվում է, որ մարդասպանին ազատ կարձակեն 9 ամիս հետո։

Հիշեցնենք, որ անվանի պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի տասնյակ անձանց թվում կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ կան։ Սա Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից է, որը շարունակվում է արդեն 13 տարի։