Նոյեմբերի 23-ին Ադրբեջան-Իրան սահմանին՝ Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Բոյուք Բահմենլի գյուղի մոտակայքում, զինված միջադեպ է տեղի ունեցել։

Ադրբեջանական լրատվակայքերի համաձայն՝ ԱՀ ՊՍԾ «Հորադիզ» սահմանապահ ջոկատի սահմանային ուղեկալի ծառայության տարածքում 2 անձ Իրան-Ադրբեջան սահմանն ապօրինի հատելու փորձ է կատարել:

Ադրբեջանական կողմի կրակից սահմանախախտներից մեկը սպանվել է, մյուսը՝ փախել Իրանի տարածք։ Սպանված անձը եղել է ԻԻՀ քաղաքացի։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 2595 գրամ մարիխուանա և մետաֆետամին տեսակի թմրանյութ, մեկ հեռախոս, մեկ դանակ, 7,62 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճներ։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here