Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները հերոսաբար ապամոնտաժել են Ջավախքի երկու հայկական գյուղերի՝ Մաջադիայի և Դադեշի ցուցանակները, որտեղ կար բնակավայրերի անվանման հայերեն նշագրում՝ անգլերենի և վրացերենի կողքին։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը:

«Այս քաջ և խիզախ քայլից հետո Վրաստանում ամեն ինչ կընկնի իր տեղը, ընդդիմությունը կդադարեցնի իր՝ արդեն զանգվածային դարձած միտինգները, ռուսները հետ կվերադարձնեն Աբխազիան և Օսեթիան, Թուրքիան կհրաժարվի Աջարիան թուրքացնելու իր ծրագրերից, Ադրբեջանը կմոռանա Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասին և վրացիները կապրեն ուրախ և երջանիկ։ Շնորհավորում եմ»,- գրել է նա։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here