Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի, իսկ «UR» ավիաընկերության կողմից հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ս. թ. հունվարի 10-ի “Armenia Airways” ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Մինչդեռ, «UR» ավիաընկերության կողմից ս. թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։

Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից և հետևել մեր պաշտոնական հաղորդագրություններին։Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը»,– ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հայտարարությունում։


Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here