Ադրբեջանում կորոնավիրուսի նոր ալիքի կանխարգելման նպատակով կարանտինային ռեժիմը կարող է շարունակվել նաև ապրիլի 20-ից հետո։ Այս մասին ապիրիլի 15-ին Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի տարածքային բժշկական ստորաբաժանումների կառավարման միության (TƏBİB) ղեկավար Ռամին Բայրամլըն։

Նրա խոսքով՝ մի շարք սոցիալ – տնտեսական գործոններ թույլ չեն տալիս չափազանց երկար կիրառել խիստ մեկուսացման միջոցառումները։ Ուստի մշակվում է կարանտինից դուրս գալու ծրագիր, սակայն դա պետք է անել աստիճանաբար, փուլ առ փուլ։

«Մենք չենք հաղթել համաճարակին, հնարավոր է, որ ամենամեծ սպառնալիքը մեզ դեռ առջևում է սպասվում։ Քանի դեռ պատվաստանյութի հարցը չի լուծվել, բնակչության մեծ մասը ենթակա է վարակվելու սպառնալիքին», — նշել է Բայրամլըն։

Ադրբեջանի կառավարության մամուլի խոսնակ Իբրահիմ Մամեդովն էլ հայտարարել է, որ կարանտինի չեղարկում մեկ որոշմամբ ու միանգամից չի կարող լինել։ Մյուս կողմից, ըստ նրա, ապրիլի 20-ին կարանտինային ռեժիմի ժամկետի երկարաձգումից հետո պարետային ժամ հայտարարելու հարցը չի քննարկվում։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here