Իրանի նախագահի Հասան Ռոհանիի երկրում հրամանով ուժի մեջ է մտել Իսրայելի թշնամական գործողություններին հակազդելու մասին օրենքը։ 

Իրանի խորհրդարանը մայիսի 18-ին ընդունել էր Իսրայելին հակազդելու մասին օրենք, որը նախատեսում է ստեղծել վիրտուալ դեսպանատուն Երուսաղեմում։ Փաստաթուղթը հաստատվել էր նաև Սահմանադրության պաշտպանության խորհրդի կողմից:

Ըստ Իրանի կառավարության տարածած հաղորդագրության՝ նախագահը հրամայել է ՆԳՆ-ին, ԱԳՆ-ին, Տեղեկատվության նախարարությանը, Զինված ուժերին և Ազգային անվտանգության գերագույն խորհրդին ՝ ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցառումներ «սիոնիստական ռեժիմի՝ խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված թշնամական գործողություններին հակազդելու համար»:

Ըստ այդմ՝ գործադիր մարմիններից պահանջվում է օժանդակություն ցուցաբերել պաղեստինցիներին, վեց ամսվա ընթացքում նախապատրաստվել Պաղեստինի տարածքում վիրտուալ դեսպանատան կամ հյուպատոսության ստեղծմանը: Նշվում է, որ խոսքը Երուսաղեմում  դեսպանատան մասին է՝ որպես Պաղեստինի մայրաքաղաք։

Արգելված է այն գործողությունները, որոնք սատարում են Իսրայելին  ռազմական, քաղաքական և մշակութային ոլորտներում, գրավյալ պաղեստինյան տարածքներ իրանցի քաղաքացիներին այցելելը, ինչպես նաև Իրանում իսրայելական ընկերություններին պատկանող ապրանքների տեղափոխումը:

Օրենքն ընդունվել է ի պատասխան Պաղեստինի ժողովրդի, իսլամական երկրների և Իրանի դեմ իսրայելական գործողությունների, ինչպես նաև Սիրիայի և Լիբանանի տարածքների գրավման շարունակական փորձերին: Նշվում են նաև Իսրայելի «ապակառուցողական գործողությունները», որոնք ուղղված են խաղաղությունն ու միջազգային անվտանգությունն ապակայունացնելուն և «արգելված զենքի օգտագործմանը»:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here