Ռուսաստանի ԱԳՆ հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող միջադեպի վերաբերյալ.

«Շարունակում ենք ուշադիր հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմը Բաքվին և Երևանին օգնում է լարվածության նվազեցման հարցում՝ բարձրագույն և բարձր մակարդակի մշտական շփումների շրջանակներում: Մեր երկրների ռազմական ու սահմանապահ ծառայությունների միջև պահվում է օպերատիվ կապը:

Վերահաստատում ենք կրակի դադարեցման ռեժիմի խստագույն պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների մյուս դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:  

Նման միջադեպերը հարկավո է հարթել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում ենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here