Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Հանդիպումը կայացել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական տոնավաճառի (IDEF 21) շրջանակներում։ Տոնավաճառի բացումը կատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Panorama.am-ը։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Թուրքական մամուլի հավաստմամբ՝ նախարարները անդրադարձել են նաև Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Հուլուսի Աքարը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Թուրքիան աջակցում է «եղբայրական Ադրբեջանի» հակահայկական գործունեությանը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here