Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանի զորավարժության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի հայտարարությանը։

«Մեր երկրի հյուսիսարևմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է, և ամբողջ տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար է իրականացվում»,- հայտարարել է Խաթիբզադեն։

Ըստ խոսնակի՝ ԻԻՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի ներկայությունը, թեև ցուցադրական և այդ առումով կձեռնարկի ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար: Նա միևնույն ժամանակ հիշեցրել է բարիդրացիական սկզբունքների պահպանման մասին՝ ակնկալելով հարևան պետությունների պատշաճ ուշադրությունը։

Խաթիբզադեն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Իրանի միջև լավ հարաբերություններին, երկու կողմերի միջև հաղորդակցման ուղիներին՝ հավելելով, որ «այս և հարակից այլ հարցերի շուրջ լուրջ քննարկում է եղել  Նյու Յորքում ՄԱԿ նստաշրջանի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ և որոշվել էր այդ երկխոսությունը շարունակել հարմար հարթակում»։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here