Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին։

«Մեր նախագահներն այս տարի երրորդ անգամ կհանդիպեն հոկտեմբերի 26-ին, վաղը՝ Ղարաբաղում, և չորրորդ անգամ՝ նոյեմբերի 12-ին՝ Ստամբուլում: Մենք սպասում ենք», — գրել է Բաղչին Twitter-ում:

Էրդողանը պատրաստվում է մասնակցել Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողությանը։ 

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի կունենա Թյուրքական խորհրդի երկրների ղեկավարների ութերորդ գագաթնաժողովը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here