Նոյեմբերի 25-ին Իրաքի վարչապետ Մուստաֆա  Ալ-Կազեմիի մահափորձը հետաքննող կոմիտեն ձերբակալել է արդեն երկրոդ բարձրաստիճան պաշտոնյային։  Ձերբակալվել է քրեական ապացույցների բաժնի տնօրեն, գեներալ-մայոր Իյադ Ալ-Իսավիին՝ մահափորձի հետ կապված հարցերի հետաքննությայն ընթացքը միտումնավոր դանդաղեցնելու կասկածանքով, գրում է իրաքյան Shafaq–ը։

Ինչպես հաղորդում է Shafaq-ը,   նույն օրը՝ նոյեմբերի 25-ին Իրաքի անվտանգության ուժերը ձերբակալել են նաև ներքին գործերի նախարարությունում պայթուցիկների  վերահսկման ղեկավար Սաբահ Հասան Ալ-Շիբլիին՝ կրկին վարչապետի  դեմ մահափորձ կատարելու կասկածանքով։

Ենթադրվում է, որ վարչապետ Ալ-Կազեմիի նստավայրում հայտնաբերված «չպայթած» արկերից մեկը նրա դիտավորությունն է եղել՝ ուղղված հետաքննություն իրականացնող հանձնաժողովին մոլորեցնելուն, քանի որ այդ հանձնաժողովը պետք է հետաքննության արդյունքում պարզի, թե ով է իրականացրել մահափորձը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Բաղդադում մահափորձ էր կատարվել Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազիմիի նկատմամբ։ Վարչապետի նստավայրի տանիքում հայտնաբերվել էր չպայթած արկ: Իսկ Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ հարձակման մեջ ներգրավված է եղել երեք անօդաչու սարք, որոնցից երկուսը խոցվել են, երրորդը հայտնվել է նստավայրում: Վարչապետը չէր տուժել, իսկ նստավայրին միայն հասցվել էր նյութական վնաս։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here